Մոլագարն առաջարկում է Պատարագից առաջ հնչեցնել Հայաստանի հիմնը և Եկեղեցում կախել Հայաստանի դրոշը: Ինչ է դա նշանակում և ինչ հետևանքներ կարող է ունենալ:
Նշանակությունը
Ավանդական եկեղեցիները նման պրակտիկա չունեն, ո՛չ Կաթոլիկ, ո՛չ Ուղղափառ եկեղեցիներում Պատարագի ժամանակ երկրների հիմնը չեն հնչեցնում, նաև ազգային դրոշ չեն ցուցադրում: Ինչու՞, որովհետև Կաթոլիկ եկեղեցիները գործում եմ բազմաթիվ երկրներում, և դրոշներ կախելով ու հիմնը երգելով, փաստորեն, պառակտում են Եկեղեցին ըստ ազգային հատվածների՝ խաթարելով Եկեղեցու միասնությունը:
Ուղղափառ եկեղեցիները նույնպես գործում են տարբեր երկրներում, օրինակ՝ ռուսական, վրացական կամ սերբական եկեղեցիներն ունեն թեմեր տարբեր երկրներում, և այդ երկրներում թույլ չեն տա, որ իրենց ուղղափառ համայնքներում, որտեղ անդամների մեծամասնությունն այդ երկրների քաղաքացի է, այլ երկրի դրոշը կախեն կամ հիմնը նվագեն: Այսինքն, եկեղեցիները, լինելով ազգային ինքնության միավորող գործոն, այն չեն խաթարում՝ ըստ պետական պատկանելության: Եկեղեցին վերպետական ազգային եկեղեցի է, որը միավորում է Սփյուռք ունեցող ազգերին՝ դառնալով ազգային ինքնության կարևորագույն հիմնաքար:
Իսկ կա՞ արդյոք նման պրակտիկա այլ եկեղեցիներում: Կա, ինչն այստեղ լուրջ խորհելու հիմքեր է տալիս: Օրինակ, ԱՄՆ-ի բողոքական եկեղեցիներում՝ մկրտական, մեթոդիստական կամ երեցական համայնքներում, Պատարագների ժամանակ երբեմն կատարում են ազգային հիմնը և եկեղեցիներում կախում են ազգային դրոշը: Դա բողոքական եկեղեցիներին բնորոշ առանձնահատկություն է:
Հետևանքները
• Եթե Հայաստանի եկեղեցիներում կախեն դրոշն ու երգեն ազգային հիմնը, ապա նույնը պետք է անեն մյուս երկրներում՝ ԱՄՆ-ում ԱՄՆ-ի հիմնը երգեն ու կախեն ԱՄՆ դրոշը, Ֆրանսիայում՝ ֆրանսիականը, Թուրքիայում՝ թուրքական և այլն: Այսինքն, Հայ Առաքելական Եկեղեցին դրանով կդադարի լինել ազգային ինքնության հիմնաքար, ինչը կլինի դաժանագույն հարված Սփյուռքին՝ ժամանակի ընթացքում այն քայքայելով:
• Փաստորեն, Մոլագարը փորձում է հայերի դավանափոխությունն իրականացնել, իր շուրջը համախմբելով Հայ Եկեղեցու որոշ եպիսկոպոսների, որոնք նույնպես լծվել են դավանափոխության գործին:
Պատահական չեն նաև Մոլագարի այն թեզերը, որ կաթողիկոս պետք է ընտրի ժողովուրդը, իսկ մինչ այդ կաթողիկոսի տեղապահը պետք է լինի ամուսնացյալ քահանա: Այս թեզերը գալիս են հաստատելու այն կանխավարկածը, որ Մոլագարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին:
Ստեփան Դանիելյան